Արմինֆո. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 8-9-ը՝ կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: