Արմինֆո. Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի աշխատակազմը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հույս ունենալով որ կյանքի կկոչվեն երկրի մշակույթի նոր նախարարի խոստումները:
Մասնավորապես, աշխատակիցները վրդովել է նախարարության քաղաքականությունը: Այս պատմության հիմնական թեման այն է, որ չնայած այն հանգամանքին, որ Մշակույթի նախարարությունը հեղափոխությունից հետո խոստացավ հրաժարվել իր կադրերի նմշանակման արատավոր պրակտիկայից, ոլորտի ընդհանուր քաղաքականության մշակումով սահմանանփակվելու փոխարեն, մշակույթի պաշտոնյաները կրկին դիմում են հին աշխատաոճին, հավանաբար, չկարողանալով դիմադրել ստեղծագործական կոլեկտիվների ճակատագրերը տնօրինելու և վարչական ռեսուրսները կիրառելու գայթակղությանը:
Բանը նրանում է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո թատրոնը գրեթե մեկ տարի աշխատում է առանց գեղարվեստական ղեկավարի: Թատրոնի աշխատակիցները 2018 թ. հունիսին այդ մասին տեղեկացրել են մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ով այցելեց թատրոն և պաշտոնապես հայտարարեց, որ աշխատակիցները լիակատար իրավունք ունեն ընտրելու իրենց նոր գեղարվեստական ղեկավարին մինչև 2018 թ. հոկտեմբերի 1-ը:
Թատրոնի աշխատակիցներն առաջարկեցին նոր գեղարվեստական ղեկավար ընտրել հայտնի ռուսաստանյան ռեժիսոր Կարեն Ներսիսյանի, ով պատրաստ է վերադառնալ հայրենիք և ղեկավարել թատրոնը: Մեր հայրենակիցի ստեղծագործական կենսագրությունը շատ հարուստ է: Ներսեսյանն աշխատել է Մոսկվայի «Ու Նիկիտսկիխ վորոտ» թատրոնում, եղել է Մոսկվայի «Բուֆ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 2002 -ին ստեղծել է «Ստարի տեատրը» (Մոսկվա), դառնալով դրա գեղարվեստական ղեկավարը: Ներսեսյանը Մոսկվայի Պերովսկայայի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, Ռյազանի պետական մարզային դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենը: Նա ավելի քան հիսուն ներկայացումների հեղինակ է, այդ թվում` Մոսկվայի, Պրահայի, Նիժնի Նովգորոդի, Երևանի, Ռյազանի, Բառնաուլի, Տոլյատիի, Տագանռոգի, Ալմաթիի թատրոններում, ինչպես նաև Յ.Օ.Նեիլի (ԱՄՆ) թատերական կենտրոնում:
Սակայն, ինչպես պարզվեց, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը սխալվել է, և թատրոնի գեղարվեստական ղեկավարը չպետք է ընտրվի, այլ պետք է նշանակվի նախարարության կողմից: Թատրոնի աշխատակիցները, որոնց համար այս տեղեկատվությունը կատարեց սառը ցնցուղի դեր, կազմակերպեցին ստորագրահավաք, և նախարարին խնդրեցին հաշվի առնել թատրոնի աշխատակիցների մեծամասնության կարծիքը: Ստորագրահավաքից հետո, Մակունցը, հանդիպելով թատրոնի դերասանուհիներից մեկին, հայտարարեց, որ գեղարվեստական ղեկավարի բոլոր թեկնածուները պետք է հնարավորություն ունենան ներկայացնելու իրենց թեկնածությունը և հարցազրույց ունենան Մշակույթի նախարարությունում, իսկ հոկտեմբերի 7-ին նշանակվելու է թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարը: Նախարարը նշել է, որ մեծամասնության կարծիքը հաշվի կառնվի: Սակայն, հետագայում նախարարության աշխատակիցներից մեկը զանգահարում է Ներսիսյանին և հայտարարում, որ ինքը կարող է չներկայանալ հարցազրույցի:
Չորս շաբաթ շարունակ թատրոնի աշխատակիցները փորձում են հանդիպել նախարարի հետ, սակայն Մակունցն այդպես էլ չի ցանկանում նրանց լսել: Վարչապետին ուղղված բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «Մեր տեղեկություններով, Սուրեն Շահվերդյանի թեկնածությունը դիտարկվում է թատրոնի ղեկավարի պաշտոնում: Վերջինս այդ առիթով ասել էր, որ այդ հարցով հանդիպել է մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ և պատրաստ է մեծ ուրախությամբ զբաղեցնել այդ պաշտոնը: Ստացվում է, որ Ղարիբյանը հնարավորություն ունի հանդիպել այս կան այն մշակույթի գործչի հետ, և ամբողջ թիմը պարզապես անտեսվում է», - հայտարարում են դերասանները: Ավելին, թատրոնի աշխատակիցներին վրդովեցրել է նաև այն հանգամանքը, որ հեռուստատեսային ծրագրերից մեկի ժամանակ Շահվերդյանը նախկինում հայտարարել էր, որ «ազատ Հայաստանում չպետք է տեղ լինի ռուսական թատրոնի համար և այն պետք է փակել»: «Հարց է ծագում, ինչու է Շահվերդյանը, որն այնքան ատելությամբ է լցված ռուսական թատրոնի նկատմամբ, պատրաստվում է դառնալ նրա գեղարվեստական ղեկավարը:
Վարչապետին ուղղված նամակում թատերական խումբն չափազանց հիասթափությունն է արտահայտում Մշակույթի նախարարության քաղաքականությունից և նշում, որ Ներսիսյանին համարում է թատրոնի գեղարվեստական ղեկավար պաշտոնի լավագույն թեկնածուն:
ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում կոլեկտիվի որոշ անդամներ նշեցին, որ Մշակույթի նախարարության քաղաքականությունն ուղղակիորեն հակասում է թավշյա հեղափոխության սկզբունքներին, որը խարսխված է իրական իշխանությունը պաշտոնյաներից հանրությանը փոխանցելու վրա: Ավելին, անհասկանալի է նաև նրանց համառ չկամությունը`տաղանդավոր կադրերին հայրենիք վերադարձնելու առումով, որոնք ժամանակին ստիպված էին լքել հայրենիքը, այստեղ իրենց ունակությունների արժանի կիրառում չգտնելու պատճառով: