Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցնցված է ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև: Ամենածանր պահերին Շառլ Ազնավուրը մոբիլիզացրել էր Ֆրանսիան ի նշան զորակցության Հայաստանին և օժանդակել բազում կապերի հաստատմանը մեր երկրների միջև:
Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին հասանելի դարձնելով ֆրանսերեն լեզուն բոլորի համար: Նրա երգերի բառերը և պեոզիան կշարունակեն ուղեկցել մեզ:
Դեսպանությունն իր ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին և մերձավորներին
և այսօրվանից իսկ միանում նրա հիշատակին մատուցվող հարգքնքի տուրքին, ասված է հաղորդագրույան մեջ: