Արմինֆո. «Ի դեմս Շառլ Ազնավուրի հայ ժողովուրդը կորցրեց մեծ մարդուն: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Լաերտ Պողոսյանը:
Նրա խոսքերով, Շարլ Ազնավուրը միշտ հմայում էր, մեծ ժանրի մեծ երգիչ էր: «Ես հիշում եմ նրա առաջին այցը Հայաստան, պետք է տեսնեիք, թե ինչպես էր ժողովուրդն ընդունում նրան: Այն ժամանակ ես հեռուստատեսությունում աշխատում էի որպես օպերատոր, և ես երբեք չեմ մոռանա այդ օրը»,-հիշում է Լաերտ Պողոսյանը: «Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է ողջ հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար», - նշում է արվեստագետը:
Իր հերթին, ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Արմեն Ռուստամյանը ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է, որ Շառլ Ազնավուրի մահն անդառնալի կորուստ է: «Ես ցանկանում եմ նշել, որ Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար: Մենք անվերջ սգում ենք մեծ երգչի մահը, ով շատ բան է Հայաստանի համար: Ես համոզված եմ, որ նրա անունը ոսկե տառերով կգրվի մարդկության պատմության մեջ», - եզրափակել է պատգամավորը:
Նշենք, որ այսօր, 94 տարեկան հասակում, վախճանվեց լեգենդար է Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Շառլ Ազնավուրը (իսկական անունը`Շահնուր Վագինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում: Նրա ծնողները հայ գաղթականներ էին: Շառլը Ազնավուրը սովորել է արվեստի մանկական դպրոցում, իսկ այնուհետև TSF (Փարիզ) կենտրոնական դպրոցում: Իննը տարեկան հասակից Շառլը հանդես է եկել բեմում, երգել և նվագել է, տասներկու տարեկան հասակում առաջին անգամ նկարահանվեց ֆիլմում: Սկզբում Ազնավուրը ելույթ էր ունենում կոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ միասին: Այն բանից հետո, երբ նրանց նկատեց Էդիթ Պիաֆը, Ազնավուրը և Ռոշը 1946-ին մասնակցեցին նրա ֆրանսիական և ամերիկյան հյուրախաղերին: Այդ պահից սկսվեց Շառլի պրոֆեսիոնալ կարիերան`որպես շանսոնյե: Նա երկար ժամանակ անպատասխան սիրահարված էր Պիաֆին, նա իր ընկերն էր, նրա մուսան և սերը: 1960-ականների սկզբին Ազնավուրն արդեն բավականին հայտնի էր և համերգներով հանդես եկավ Նյու Յորքի դահլիճներում, իսկ ավելի ուշ Ֆրենկ Սինատրայի ընկերությունը թողարկեց նրա ամերիկյան ալբոմը, գրում է Calend.ru-ն: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Ազնավուրը թողարկել է ավելի քան հազար երգ, որոնցից շատերը հաճույքով երգում էին այնպիսի հանրաճանաչ կատարողներ, ինչպիսիք են`Ռեյ Չարլզը, Լայզա Մինելլին, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը: Ազնավուրը զուգերգերով հանդես է եկել Ֆ.Սինատրայի, Ս.Դիոնի, Լ.Պավատոտտիիi, Պ.Դոմինգոհւ, Պ.Կաասի, Է.Սեգարայի և այլ հայտնի կատարողների հետ: Թայմ ամսագրի և CNN- ի անցկացրած հարցման համաձայն, Շառլ Ազնավուրը 20-րդ դարի լավագույն կատարողն էր: