Արմինֆո. Սա անդառնալի կորուստ է: Այսպես է Ստեփանակերտն արձագանքեց հայազգի լեգենդար ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցոթյամբ:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ կյանքից հեռացել է մարդ-դարաշրջանը: «Կյանքից հեռացավ համաշխարհային մասշտաբի աստղը, ով կարևոր ներդրում ունի համաշխարհային մշակույթի զարգացման գործում: Ազնավուրը զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և Ֆրանսիայի հետ, նաև փառաբանեց հայ ժողովրդին: Նա երբեք չի մոռացել, որ ինքը հայ է: Սա անդառնալի կորուստ է», - եզրափակել է Բաբայանը.
Նշենք, որ այսօր, 94 տարեկան հասակում, վախճանվեց լեգենդար է Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Շառլ Ազնավուրը (իսկական անունը`Շահնուր Վագինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում: Նրա ծնողները հայ գաղթականներ էին: Շառլը Ազնավուրը սովորել է արվեստի մանկական դպրոցում, իսկ այնուհետև TSF (Փարիզ) կենտրոնական դպրոցում: Իննը տարեկան հասակից Շառլը հանդես է եկել բեմում, երգել և նվագել է, տասներկու տարեկան հասակում առաջին անգամ նկարահանվեց ֆիլմում: Սկզբում Ազնավուրը ելույթ էր ունենում կոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ միասին: Այն բանից հետո, երբ նրանց նկատեց Էդիթ Պիաֆը, Ազնավուրը և Ռոշը 1946-ին մասնակցեցին նրա ֆրանսիական և ամերիկյան հյուրախաղերին: Այդ պահից սկսվեց Շառլի պրոֆեսիոնալ կարիերան`որպես շանսոնյե: Նա երկար ժամանակ անպատասխան սիրահարված էր Պիաֆին, նա իր ընկերն էր, նրա մուսան և սերը: 1960-ականների սկզբին Ազնավուրն արդեն բավականին հայտնի էր և համերգներով հանդես եկավ Նյու Յորքի դահլիճներում, իսկ ավելի ուշ Ֆրենկ Սինատրայի ընկերությունը թողարկեց նրա ամերիկյան ալբոմը, գրում է Calend.ru-ն: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Ազնավուրը թողարկել է ավելի քան հազար երգ, որոնցից շատերը հաճույքով երգում էին այնպիսի հանրաճանաչ կատարողներ, ինչպիսիք են`Ռեյ Չարլզը, Լայզա Մինելլին, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը: Ազնավուրը զուգերգերով հանդես է եկել Ֆ.Սինատրայի, Ս.Դիոնի, Լ.Պավատոտտիիi, Պ.Դոմինգոհւ, Պ.Կաասի, Է.Սեգարայի և այլ հայտնի կատարողների հետ: Թայմ ամսագրի և CNN- ի անցկացրած հարցման համաձայն, Շառլ Ազնավուրը 20-րդ դարի լավագույն կատարողն էր: