Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել Ղազախստանի առաջատար բուհերից մեկի, Լ.Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր Ե.Սադիկովի այցը Երևանի պետական համալսարան (ԵՊՀ): Հանդիպման ընթացքում կողմերը նշել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հստակ հարցեր:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը նախանշել այն մարտահրավերները, որոնքառկա են համագործակցության օրակարգում: «Մեր խնդիրն է շարունակել ուսանողների փոխանակությունը, որպես կանոն, Ղազախստանի ուսանողները, ասպիրանտները գալիս են սովորելու Երևանի պետական համալսարանում: Երկրորդը, որ անհրաժեշտ է ստեղծել դասախողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, հետազոտական աշխատակազմի փոխանակում, գիտությունների թեկնածուների և դոկտորների մակարդակով, որպեսզի իրականացվեն համատեղ հետազոտություններ և ծրագրեր: Առայժմ մենք կսկսենք հայ-կիպչակյան ձեռագրերից, դրանց ուսումնասիրություններից Մատենադարանի բազայի վրա, համատեղ ծրագրերի իրականացման համար կփորձենք ներգրավել դրամաշնորհներ», - ասել է դեսպանը:
Ուրազաևը նշել է նաև, որ առանձին թեմա է Եվրասիական ազգային համալսարան Հայաստանից մասնագետներ ուղարկելու հարցը, ղազախերենի և տարածաշրջանի պատմության առարկաների գծով, ինչպես նաև ղազախ մասնագետներին Հայաստան ուղարկելու, երկարաժամկետ դասավանդման գործունեության իրականացման նպատակով: «Կարծում եմ, որ հոկտեմբերին երկու առաջատար համալսարանները պետք կատարեն առաջարկությունների կոնկրետ փոխանակություններ: Եվ մենք կսկսենք կառուցել 2019-2020 թվականների ֆինանսական պլանը, իրականացման համար այդ նախագծերը», - եզրափակել է դեսպանը:
Նշենք, որ այսօր ԵՊՀ Ղազախստանի լեզվի և մշակույթի կապինետում հյուրընկալվել էր Երլան Սադիկովը, հանդիպելով այնտեղ սովորող ղաղախստանցի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում Սադիկովը տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այսօրվա հանդիպման մասին: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչն էլ մենք իրականացնում ենք», - ասել է Սադիկովը: Հանդիպման ընթացքում նաև կազմակերպվել է Ղազախստանի գրքերի փոխանցումը` որպես նվեր համալսարանին:
Նշենք, որ այսօրտեղի է ունեցել նաև Ղազախստանի պատվիրակության հանդիպումը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նշենք նաև, որ այսօր Ղազախստանի ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնը և Հայաստանի Մատենադարանը համագործակցության հուշագիր են ստորագրել: