Արմինֆո.Ուկրաինացի հայտնի հետաքննող լրագրող, Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածու Դմիտրի Գնապը, ով անկեղծորեն հայտարարում է, որ «ներկայիս Ուկրաինան գլորվում է գրողի ծոցը՚, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշել է որպես տեղեկատվական մատչելիության օրինակ Ուկրաինայի իշխանության համար:
«Ամեն երեկո Փաշինյանը «Ֆեյսբուքում՚ իր կողմնակիցներին մանրամասն պատմում է, թե օրվա ընթացքում ինչի է հաջողվել հասնել: Մարդիկ Փաշինյանին հղում են ամենաանկեղծ հարցեր, տալիս խորհուրդներ այն մասին, թե երկրում ինչ է հարկավոր անել առաջին հերթին և այլն: Այսինքն, Հայաստանի ղեկավարը մշտապես ձեռքը պահում է իր երկրի զարկերակին: Իսկ մեր նախագահը, ինչպես հայտնի է, սոցցանցեր է նայում միայն այն բանի համար, որպեսզի տեղեկանա, թե ով ինչ գարշելի բան է գրել իր մասին՚, - ասում է Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուն:
«Անձամբ ես, գալով իշխանության, մտադիր եմ ողջ եռանդով պաշտպանել լրագրողներին և նրանց տալ լիակատար «քարտ-բլանշ՚` աշխատանքի համար, որովհետև նրանք հասարակության աչքերն ու ականջներն են: Չէ որ ես ինքս նախկին լրագրող եմ, ուստի շատ լավ գիտեմ, թե դա որքան կարևոր է՚, - նշել է Դմիտրի Գնապը: