Արմինֆո. Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման մասնակիցները նախ արարողակարգային լուսանկարահանման են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո սկսվել են աշխատանքային քննարկումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայկական պատվիրակության անդամները եղել են նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարի մոտ: