Արմինֆո.ՎՏԲ Հայաստան Բանկը, նպատակ ունենալով խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը, ինչպես նաև հաշվի առնելով ինտերնետային գնումների օրեցօր պահանջարկը, իր մասնավոր ձեռնակատեր, իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդների համար սկսում է ինտերնետ էկվայրինգի՝ համացանցի խանութներում անկանխիկ վճարումների ծառայությունը:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, այն հայաստանյան ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում իրականացնել էլեկտրոնային առևտուր ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև արտասահմանում` խթանելով հայկական արտադրության ապրանքների զարգացումն ու տարածումը ողջ աշխարհում:
Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ, գնումներ կատարելիս ունի հետևյալ առավելությունները`էլեկտրոնային վճարման հնարավորություն տեղական և միջազգային ArCa, VISA և Mastercard քարտերով, էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3D Secure համակարգ, որը բացառում է զեղծարարության հնարավորությունը ինչպես քարտապանների, այնպես էլ ինտերնետային խանութների սեփականատերերի համար, գործարքների չեղարկման պարզ և արագ գործընթաց,
անհատական մոտեցում յուրաքանչյուր կազմակերպությանը, էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման հնարավորություն ինչպես կայքերի, այնպես էլ բջջային հավելվածների միջոցով:
Ինտերնետ էկվայրինգի օգտագործումը խանութների սեփականտերերին հնրավորություն կընձեռի՝ ավելացնել եկամուտն առցանց գնումները նախընտրող նոր հաճախորդ-քարտապանների ներգրավման արդյունքում; ավելացնել վաճառքների ծավալը, հնարավորություն ընձեռելով գնորդներին անմիջապես իրականցնել ապրանք գնելու ցանկությունը, վճարելով դրա դիմաց բանկային քարտով («Իմպուլսիվ գնում»);
ընդլայնել նպատակային լսարանի ծավալը, վճարում կատարելով աշխարհի ցանկացած կետից, նվազեցնել ծախսերը, որոնք կապված են կանխիկ դրամական միջոցների մշակման հետ, իսկ ընկերության ծախսերը համացանցում կատարվող գործարքների դեպքում ավելի քիչ են, քան տարածքների վարձակալման, խանութներում աշխատողների աշխատանքի վարձատրության, ինկասացիայի և այլն ծախսերը:
Ձեր հաճախորդները կստանան`ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, որտեղ հասանելի է համացանցը, գնումներ կատարելու հարմարավետություն, հաշված րոպեների ընթացքում նախընտրած ապրանքի կամ ծառայության գնման հնարավորություն:
Վիճակագրության համաձայն`խանութի ընտրության հնարավորության դեպքում, առավելությունը տրվում է այն խանութին, որի հետ ավելի հարմար է իրականցնել հաշվարկը, վիճակագրորեն ամրագրված է, որ ցանկացած էկվայրինգ մեծացնում է գնումների ընդհանուր չափը, երբեմն մեկ երրորդով, հատկապես, եթե ձեռք է բերվում մի քանի էժան կամ հարակից ապրանք:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության «Հայկական բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղայագրի, ՎՏԲ-Հայաստան Բանկն իր ակտիվ քարտերով հանդիսանում է շուկայի առաջատարը, ընդ որում, ինչպես ընդհանուր, այնպես էլ MasterCard և Visa քարտերով, ինչպես նաև պլաստիկ գործարքների ծավալով: ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում է նաև միջազգային VISA և MasterCard քարտեր, ինչպես նաև սպասարկում տեղական ArCa քարտերը: ՎՏԲ-Հայաստան Բանկը ունի իր սեփական պրոցեսինգը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: