Արմինֆո.Բոլոր 475 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն, Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, որին սատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԿԸՀ-ն ավարտել է ձայների էլեկտրոնային հաշվարկը, ինչի արդյունքում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294109 ընտրող կամ ընտրություններին մասնակցած երևանցիների 81,06 տոկոսը:
ԿԸՀ տվյալների համաձայն, երկրորդ կուսակցությունը ԲՀԿ-ն է` 6,95% կամ 25219 ձայն, երրորդը` «Լույս՚ դաշինքը, որի օգտին քվեարկել է 18112 ընտրող կամ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների 4,99%-ը:
Ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 43,65%: Գործող օրենսդրության համաձայն, 65 անդամից բաղկացած ավագանու խորհրդում պետք է գործի առնվազն երեք քաղաքական ուժ: Այդպիսով, «Իմ քայլը՚ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարութայնն, ինքնըստինքյան, դառնում է Երևանի քաղաքապետ, քանի որ այդ քաղաքական ուժն ստացել է ընտրողների ձայների 50%-ից ավելին: Ինչպես ակնկալվում է, նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերի կեսին: