Արմինֆո. ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանում ընտրությունների քվեարկության 172 ընտրատարածքների արդյունքները: Առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը, որը հավաքել է ձայների 81.10%-ը կամ 102 522 ձայն:
Ըստ մշակված քվեաթերթիկների արդյունքների, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն ստացել է 8567 ձայն կամ 6.78%, երրորդն է «Լույս» դաշինքը` 6405 ձայն կամ 5.07%, չորրորդ տեղում է ՀՅԴ-ն`2101 ձայն կամ 1.66%, իսկ հնգյակը եզրափակում է «Երկիր ծիրանի» կուսակցությունը`1796 ձայն կամ 1.42%: Վեցերորդ տեղում է ՕԵԿ-ը`1360 ձայն կամ 1.03%, որին հաջորդում են`«Երևանցիներ» - 1153 ձայն կամ 0.91%, «Ժառանգություն» կուսակցություն - 921 ձայն կամ 0.73%, «Երևանյան հանրություն» - 889 ձայն կամ 0.70%, «Ռեֆորմիստներ» - 253 ձայն կամ 0.20%,
«Ժողովրդավարական ուղի» - 239 ձայն կամ 0.19%, «Հայք» - 201 ձայն և 0.16%:
Երևանում բացվել է ընդամենը 475 ընտրատեղամաս: Երևանի ավագանու ընտրությունների վերջնական մասնակցությունը կազմել է 43,65% կամ 370.332 ընտրող: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ աղբյուրի, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 848,343: