Արմինֆո. ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանում ընտրությունների քվեարկության առաջին արդյունքները: Առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը, որը հավաքել է ձայների 81.58%-ը կամ 73 924 ձայն:
Ըստ մշակված քվեաթերթիկների արդյունքների, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 5985 ձայն կամ 6.59%, երրորդն է «Լույս» դաշինքը` 4479 ձայն կամ 4.94%, չորրորդ տեղում է ՀՅԴ-ն`1514 ձայն կամ 1.67%, իսկ հնգյակը եզրափակում է «Երկիր ծիրանի» կուսակցությունը`1268 ձայն կամ 1.40%: Վեցերորդ տեղում է ՕԵԿ-ը`944 ձայն կամ 1.04%, որին հաջորդում են`«Երևանցիներ» - 810 ձայն կամ 0.88%, «Ժառանգություն» կուսակցություն - 663 ձայն կամ 0.72%, «Երևանյան հանրություն» - 633 ձայն կամ 0.69%, «Հայք» - 141 ձայն և 0.22%, «Ռեֆորմիստներ» - 171 ձայն կամ 0.19%, «Ժողովրդավարական ուղի» - 145 ձայն կամ 0.16%:
Երևանում բացվել է ընդամենը 475 ընտրատեղամաս: Երևանի ավագանու ընտրությունների վերջնական մասնակցությունը կազմել է 43,65% կամ 370.332 ընտրող: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ աղբյուրի, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 848,343: