Արմինֆո. Երևանի ավագանու ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 43,65% կամ 370.332 ընտրող: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Աղբյուրի համաձայն, Երևանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 843 343 բնակիչ: Առավել ակտիվ են եղել մայրաքաղաքի Դավիթաշենի համայնքի բնակիչները, որտեղ քվեարկել է ընտրողների 46.92%-ը, իսկ նվազագույնը` Էրեբունի համայնքում`40.38%: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, որը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին, մասնակցում է չորս դաշինք և ութ կուսակցություն:
Նշենք, որ Երևանի ավագանու նախորդ ընտրություններում, որը տեղի ունեցավ 2017 թվականի մայիսի 15-ին, մասնակցել էր ընտրողների 40,99%-ը կամ 345,146 ընտրող: Վերջին ընտրություններում հաղթել էր Հանրապետական կուսակցությունը, Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, ստանալով 71,25% կամ 240,034 ձայն: