Արմինֆո. Երևանի դատախազությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով քվեաթերթիկների հրապարակման երեք գործեր է ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտեին:
Նշենք, որ այդ հանցագործությունը պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ կամ մինչև 500 - 700 հազար դրամ տուգանքով:
Նշենք, որ այսօր շատ օգտվողներ քվեարկությունից հետո սոցիալական ցանցերում հրապարակել են քվեաթերթիկների լուսանկարները: Այդ օգտատերերի ճնշող մեծամասնությունը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի և Հայկ Մարությանի`քաղաքապետի թեկնածուի օգտին: Առանձին լուսանկարներում «գալոչկաներ» են դրվել առաջին համարի թեկնածումի («Բարգավաճ Հայաստան») անվան դիմաց: Սակայն, ոստիկանությունը զանգահարել է այդ օգտվողներին և լուսանկարները հանվել են: