Արմինֆո. Ես քվեարկել եմ Երևանի լուսավոր ապագայի օգտին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է <Իմ քայլը> դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ում օգտին են մտադիր քվեարկել Հայաստանի քաղաքացիները՝ Հայկ Մարությանի՝ որպես անհատ, թե՞ որպես <Իմ քայլը> դաշինքից թեկնածու՝ Մարությանը հայտարարել է. <Քաղաքականությունը թիմային գործընթաց է, և քվեարկելով իմ օգտին՝ դուք քվեարկում ենք ողջ թիմի օգտին, իսկ թեմում մասնակցում ենք մենք բոլորս: Ամեն ինչ որոշում են ընտրողները, և այդ հարցը պետք է հասցեագրել ընտրողին, այլ ոչ թե՝ ինձ>: Պատասխանելով այն հարցին, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իր օգտին ակտիվորեն մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը, և արդյոք դա <վարչական ռեսուրսի օգտագործում չէ>՝ Մարությանը հայտարարել է. <Վարչապետ Նիկոլ Փաշինյանը <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության ղեկավարն է, և իրավունք ունի մասնակցելու նախընտրական քարոզարշավին՝ այնքան, որքան անհրաժեշտ կհամարի>: Ինչ վերաբերում է այն բանին, որ կուսակցությունից այլ թեկնածուներ, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, չեն մասնակցել նախընտրական քարոզարշավին, Մարությանը նշել է, որ դա նրանց անձնական որոշումն է:
Ինչ վերաբերում է այլ թեկնածուների հասցեին ստացված սպառնալիքներին՝ Մարությանը հայտարարել է, որ որևէ տեղեկատվություն այդ դեպքերի մասին չունի: <Այդ առնչությամբ մանրամասներ կարելի է իմանալ ոստիկանությունից: Սակայն, ուզում եմ նշել, որ մեր դաշինքի նկատմամբ հաճախ օգտագործվել է սև PR: Նախընտրական արշավի ընթացքում այդպես էլ պետք է լինի, դա միանգամայն նորմալ գործընթաց է: Ընտրություններից հետո, լարվածությունը, կարծում եմ, կթուլանա>,- հայտարարել է Մարությանը: Մարությանը նշել է, որ իր համար ամենակարևորը Երևանի բարեկեցությունն է: <Հանուն Երևանի բարօրության պատրաստ ենք համագործակցել քաղաքական տարբեր ուժերի հետ>,- ընդգծել է քաղաքապետի թեկնածուն: