Արմինֆո.«Ես իմ ձայնը տվել եմ հանուն բարեկարգ, կայուն, խաղաղ, իսկ գլխավորը` անվտանգ Երևանի՚, - այսօր ընտրատեղամասում լրագրողներին հայտարարել է ԲՀԿ-ից Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Նրա ասելով, այսօր մայրաքաղաքում առկա խնդիրները լուծելու համար հարկավոր է նվիրվածություն և լուրջ ներդրումներ, որոնք ԲՀԿ-ն արդեն կատարել է:
ԲՀԿ թեկնածուն նաև ընդգծել է, որ Հայաստանում չկան թշնամի քաղաքական ուժեր, հակառակը, բոլորի հետ կա խաղաղ աշխատելու պատրաստակամություն: «Ես դիմել եմ քաղաքապետի պաշտոնի բոլոր թեկնածուներին` հայտարարությամբ, որ իրենց ներկայացրած ծրագրերի բոլոր կետերն իրականացնելու ենք համատեղ: Այստեղ ոչ մի քաղաքական շահ չպետք է լինի՚, - հայտարարել է Զոհրաբյանը, հավելելով, որ հարկավոր է վերականգնել երկրի տնտեսությունը, ինչը պահանջում է բոլոր քաղաքական ուժերի միավորում, կամք և վճռականություն: