Արմինֆո. «Լույս՚ դաշինքից Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ավագանու ընտրություններում քվեարկել է հանուն մայրաքաղաքի արդար և արդյունավետ կառավարման: Այսօր նա այդ մասին լրագրողներին հայտարարել է ընտրատեղամասում քվեարկությունից հետո:
Թեկնածուի ասելով, ինքը քվեարկել է հանուն քաղաքի հավերժության: Զեյնալյանն ընդգծել է, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, ընտրակաշառքների, վարչական ռեսուրսների և լծակների կիրառման նախկին մթնոլորտը չի դիտվում: Միևնույն ժամանակ, անկախ քվեարկության արդյունքներից, նա դեմ է բաժանարար գծերին և թշնամանքի մթնոլորտի ձևավորմանը: «Պետք է լինի առողջ քննադատություն և առողջ ընդդիմություն՚, - ընդգծել է թեկնածուն: Այդ առնչությամբ նա հրաժարվել է մեկնաբանել ընտրությունների արդյունքները` քանի դեռ ընթանում է քվեարկությունը: