Արմինֆո. ՀՅԴ-ից քաղաքապետի պաշտոնի թեկնածու Միքայել Մանուկյանը «բավարար՚ է գնահատել նախընտրական քարոզարշավի ընթացքը: Այսօր նա քվեարկել է «հանուն միասնական և համերաշխ ժողովրդի ապագայի և բարեկարգ Երևանի՚:
Նա նաև լրագրողներին հայտարարել է, թե ընտրությունները փոքր-ինչ քաղաքականացված են, իսկ «Իմ քայլը՚ դաշինքը վարչական ռեսուրս է կիրառել նախընտրական քարոզարշավի ընթացքում: Նրա ասելով, վարչապետն ակտիվորեն մասնակցել է դաշինքի նախընտրական քարոզարշավին և սատարել Հայկ Մարությանին, հայտարարելով, որ այս ընտրությունները նպատակաուղղված են հեղափոխության արդյունքների ամրագրմանը: ՀՅԴ թեկնածուի համոզմամբ, Երևանի ավագանու ընտրություններին հաղորդվել է համահանրապետական բնույթ` վարչապետին սատարելու նպատակով: Նա նաև հայտարարել է, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում «տեղեկատվական ճնշում՚ է եղել ՀՅԴ և անձամբ` իր նկատմամբ, այդուհանդերձ, ձեռնպահ մնալով նշել այդ ակցիաների «հղինակներին՚: Ինչ վերաբերում է ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանության գործողություններին, Մանուկյանը դրանք համարել է ոչ պրոֆեսիոնալ, քանի որ « չի կարելի նման միջոցառումներ իրականացնել` հիմնվելով միայն ոչ հավաստի տեղեկատվության վրա, հատկապես` նախընտրական շրջանում՚:
Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանությունը ստացված ահազանգերի հիման վրա խուզարկություն է իրականացրել ԲՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբներից մեկում. երեք մարդ տարվել է բաժանունք` ընտրակաշառքի կասկածանքով: Դեպքի վայր ժամանած Նաիրա Զոհրաբյանը հերքել է ընտրակաշառքի կասկածները և բողոք հղել մարդու իրավունքների պաշտպանին: