Արմինֆո.ԿԸՀ-ն առայժմ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ բողոք չի ստացել: Այսօր լրագրողներին այդ մասին հաղորդել է ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:
Նրա ասելով, եղել են զանգեր, առաջարկություններ: Եղել է ընդամենը մեկ հայտարարություն` ուղղված թիվ 4 ընտրատեղամասին, որն օպերատիվ կարգով լուծվել է: ԿԸՀ դիմումները տարբեր բնույթի են, օրինակ` ինչպես քվեարկել Հայաստանի սահմաններից դուրս: Հաղորդվել է, որ քաաղքացին պետք է քվեարկի Երևանում: Եղել են նաև ընտրացուցակներին առնչվող հարցեր` հասցեագրված ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչությանը: Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնում 1 միջազգային կազմակերպություն, 662 տեղական դիտորդներ և 11 օտարերկրյա քաղաքացիներ: Ընտրությունները լուսաբանում են 44 ԶԼՄ-ների 620 ներկայացուցիչներ և օտարերկրյա ԶԼՄ-ների 10 ներկայացուցիչներ: