Արմինֆո. Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները չափազանց կարևոր են` առանց ընտրակաշառքի և կեղծարարության անցկացման տեսակյունից:
Այսօրվա քվեարկությունը կլինի առաջինը «թավշյա հեղափոխությունից՚ հետո, որին աջակցել է ՕԵԿ-ը: Այսօր այդ մասին լրագրողներին հայտարարել է ՕԵԿ-ից Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու Մհեր Շահգելդյանը: Նրա ասելով, ժողովուրդը կորոշի, թե ով կլինի Երևանի քաղաքապետը: Շահգելդյանը նշել է, որ ավագանու խորհուրդ կանցնի երեք քաղաքական ուժ, որոնցից մեկը, թեկնածուի համոզմամբ, կլինի ՕԵԿ-ը: Մհեր Շահգելդյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների համար մեղավորներին և նախկինում իրագործված բոլոր հանցագործությունները բացահայտելու կարևորությունը: