Արմինֆո. Աջափնյակում ԲՀԿ նախընտրական շտաբում Ոստիկանության գործողությունները եղել են օրինական բնույթի: Սեպտեմբերի 23-ին այդ մասին լրագրողներին հաղորդել է ոստիկանապետ Վակլերի Օսիպյանը` Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո:
Ոստիկանապետի ասելով, ընտրությունների ընթացքում խախտումներին առնչվող ամեն մի ահազանգ ենթակա է քննության, և արդեն նախաքննություն է անցկացվում հարուցված մի քանի քրեական գործերով: Նա, ընդսմին, ձեռնպահ է մնացել նշել իրավախախտումներ թույլ տված քաղաքական ուժերին: «Ընտրությունների ընթացքում առայժմ ոչ մի տեղ լարվածություն չկա: Ամեն ինչ ընթանում է նորմալ՚, - նշել է ոստիկանապետը:
Ավելի վաղ Ոստիկանության մամուլի ծառայույթյան պետ Էդգար Ջանոյանը հաղորդել էր, որ ԲՀԿ շտաբից ոստիկանական տեղամաս է տարվել երեք մարդ, որոնց նկատմամբ, ինչպես նաև շտաբի տարածքում համապատասխան գործողություններ են անցկացվել: