Արմինֆո. Ներկայումս հայ-ադրբեջանական պետական սահմանում իրավիճակը կայուն է: Այս մասին սեպտեմբերի 21-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«ՀՀ Զինված ուժերի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ներկայումս սահմանում իրավիճակը կայուն է», - վստահեցրել է Տոնոյանը:
Անդրադառնալով Տավուշի մարզում պայմանագրային զինծառայո Հայկազ Մաթևոսյանի մահվանը, պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Մաթևոսյանը զոհվել է թշնամու նպատակային կրակոցից: