Արմինֆո. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Անկախության տոնի կապակցությամբ:
Վարչապետի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Շատ ուրախ եմ շնորհավորել ձեր գերազանցությանը ազգային տոնի կապակցությամբ, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը: Ընդունեք իմ ջերմ մաղթանքները, առաջիկա տարում հայ ժողովրդին մաղթում եմ հաջողություն և երջանկություն:
Սա լավ հիմք է հիշելու մեր երկրների միջև պատմական սերտ կապերը և հույս ունեմ, որ մեր բարեկամությունն ու համագործակցությունը կւոնենա տևական բնույթ»: