Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպումը ժամանակ է պահանջում: Այդ մասին սեպտեմբերի 20-ին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:
Մասնավորապես, նրա խոսքով, հայկական կողմն աշխատում է այդ ուղղությամբ, բայց գործընթացը ժամանակ է պահանջում: Ինչպես նշել է ԱԳՆ ղեկավարը, կան ԱՄՆ հետ համատեղ աշխատանքի տարբեր հարթականեր: <Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը պետք է հասնի իր հանգուցալուծմանը, ինչի մասին կտեղեկացվի հասարակայնությանը>,- հայտարարել է նա:
Միաժամանակ ձեռնպահ մնալով բարձր մակարդակով հնարավոր երկկողմ բանակցությունները ժամկետները նշելուց՝ Մնացականյանը նշել է, որ պետք չէ սպասել հապճեպ հանդիպման: Դեռ հուլիսի վերջին հաղորդվել էր, որ մտադրություն կա կազմակերպել Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ քննարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում Թրամփ-Փաշինյան հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: