Արմինֆո.Կառավարության շենքի դիմաց ստեղծվել է լարված իրավիճակ. արծվաշենցի ցուցարարները փորձել են ներխուժել շենք, սակայն անվտանգույթյան ծառայության աշխատակիցները փակել են նրանց ճանապարհը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակիցը հաղորդել է դեպքի վայրից, ցուցարարները թակել են շենքի դռներն ու պատուհաները: Նրանց մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ արծվաշենցիների բանակցությունները շարունակվում են:
Հավելենք, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անկլավից հեռացած և Ճամբարակում հաստատված արծաշենցիները Հայաստանի կառավարությունից փոխհատուցում են պահանջում իրենց բնակարանային պայմանների բարելավման համար: