Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը չի նպաստում: Այդ մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Ալիևի խոսքերը, թե <Հայաստանում նոր դիկտատոր է հայտնվել>:
Մինչդեռ, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, հայկական կողմը մտադիր է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքը;
Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը կոչ էր արել անտարբեր չմնալ Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին, ուշադրություն դարձնել <մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, քաղաքական ընդդիմախոսների կալանավորումներին և Հայաստանում բռնապետական նոր ռեժիմի հաստատմանը>: