Արմինֆո. Երևանի ավագանու խորհրդի նախընտրական քարոզարշավն ընթանում է բնականոն հունով, սակայն սոցցանցերում ստեղծվել է անբնական և թեժ մթնոլորտ. Բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն վարչապետ Նիկոլ փաշինյանի գծին, ամոթանք են տալիս և վիրավորում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում
Այդ մասին հայտարարել է ՀՅԴ-ից Երևանի քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը:
«Առողջ և քաղաքակիրթ բանավեճի փոխարեն մեղադրանքներ և վիրավորանքներ են հնչում: Իսկ «Իմ քայլը՚ դաշինքի թեկնածու Հայկ Մարությանն, ընդհանրապես, հասարակությունը բաժանել է «սևերի և սպիտակների՚, - նշել է Մանուկյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, բոլոր քաղաքական ուժերը պետք է համատեղ ջանքերով լուծեն մայրաքաղաքի խնդիրները: «Ես մեկ բան կարող եմ ասել ստույգ. մեր հայրենակիցները չեն սխալվի, եթե վստահեն մեր պրոֆեսիոնալ և երիտասարդ թիմին, որն առաջարկում է իրատեսական ծրագրեր և պատրաստ է իր ավանդը ներդնել Երևանի խնդիրների լուծման գործում՚, - եզրափակել է թեկնածուն: