Արմինֆո. ՆԱՏՕ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
<Մենք աջակցում ենք ԵԱՀԿԻ Մինսկի խմբի գործունեությանը և Ադրբեջանի ու Հայաստանի կառավարություններին կոչ անում ակտիվացնել ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպտակով>,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյուլերը Բաքվում, հայտնում է haqqin.az-ը:
Նրա խոսքով, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր է: <Մենք իրականացնում ենք համատեղ նախագծեր, որոնք համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Կուզեի նշել, մասնավորապես, մեր համատեղ աշխատանքը՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանական ոլորտում ինստիտուտների զարգացմանը: ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Բաքվին՝ որպես առանցքային տարածաշրջանային դերակատար>,- ասել է Գոթեմյուլերը: