Արմինֆո. Վաղը «Սանիտեք» ընկերության պատվերով Հայաստան կժամանեն 5 աղբահավաք մեքենաներ, որոնք այժմ գտնվում են հայ-վրացական սահմանիվրա: Այս մասին սեպտեմբերի 19-ի կակուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, նշելով, որ աղբահանության խնդիրը կլուծվի:
Նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով ընկերության նկատմամբ վստահության բացակայությունը, որը բազմիցս խախտել են կառավարությանը և քաղաքապետարանին տրված խոստումները, որոշվել է դիմել համայնքների աջակցությանը, այնտեղից Երևան բերելով համապատասխան տեխնիկ, որպեսզի Ֆրանկոֆոնիայի ֆորումի և Երևանի 2800 ամյակին մայրաքաղաքը լինի մաքուր:
Ասուլիսի ընթացքում Ս.Պապիկյանն անրդաարձել է այն խնդիրներին, որոնք կապված են «Նուբարաշենի» աղբավայրի հետ: Ըստ նախարարի, աղբավայրի հետագա աշխատանքը նպատակահարմար չէ բնապահպանական տեսանկյունից: Այս առումով նա ընդգծել է, որ առկա է սողանքների և աղտոտվածության հետևանքով վնասակար նյութերը ջրի հետ խառնվելու վտանգը: «Մենք բազմիցս քննարկումներ ենք կատարել փորձագետների հետ, ինչի արդյունքում ես եկել եմ եզրակացության, որ ավելի լավ է աղբանոցը տեղափոխել Ջրվեժին հարակից տարածք կամ Աջափնյակ վարչական տարածք, որոնց աշխարհագրական դիրքերը թույլ չեն տալիս, որ քամին է տարածի գարշահոտությունը», - ասել է նա:
Այսօր, նախարարը նշել է, իշխանությունները պետք է լուծեն հետևյալ խնդիրները:ղբավայրի շինարարությունը`համաձայն միջազգային ստանդարտների, թափոնների տեսակավորումը և վերամշակումը: Այս առումով նա չի բացառում, որ Հայաստանում կա մի խումբ անհատներ, ովքեր կարոն են խոչընդոտել այդ արտադրության մեկնարկին, քանի որ դա կարող է անմիջական հարված հասցնել նրանց եկամտի աղբյուրներին, որոնք նրանք ստանում են Նուբարաշենի արդյունաբերական նշանակության թափոնների վաճառքից: