Արմինֆո. Ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան ցանկացած պատերազմ, <Կոմերսանտին> հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հարցի առնչությամբ Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությանը՝ Քոչարյանը, մասնավորապես, նշել է. <Հարցն այն չէ, որ կեցվածք ընդունես և կարգախոսներ ասես, որոնք ոգևորված ամբոխը կընդունի պոպուլիստական քողի ներքո: Պետք է վարել պատասխանատու քաղաքականությունը, որի դեպքում քիչ կկրակեն շփման գծում և միաժամանակ դու չես զիջի դիրքերդ: Խոսքը նուրբ դիվանագիտական պրոֆեսիոնալ աշխատանքի մասին է: Դա այն թեման չէ, որը պետք է հանրահավաքային քննարկումների առարկա դարձնել: Ցանկացած անզգուշություն կհանգեցնի շփման գծում կրակոցների աշխուժացման և կվտանգի նրանց կյանքը, ովքեր այսօր գտնվում են խրամատներում: Պետք է պարզապես հրաժարվել դրանից: Առավել ևս այն այն մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել և կյանքում առաջնագծում չեն եղել, ովքեր խուսափել են բանակում ծառայությունից: Այսօր կառավարությունում ծառայություն անցած մարդիկ գրեթե չկան։ Բնականաբար, բանակցային դիրքերում սկզբունքորեն հետ քայլեր չի կարելի անել, սակայն կարգավորման խնդիրը պոպուլիստական թեմա դարձնելը չափազանց անպատասխանատու է>: