Արմինֆո. ՀՀ արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել ռուսական «Իլ-20՚ ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Խորապես ցավակցում ենք Սիրիայի երկնքում Իլ-20 ինքնաթիռի ողբերգության հետևանքով զոհված ռուսաստանցի 15 զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին ու մտերիմներին»,– ասված է Twitter միկրոբլոգում ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Հմեյմիմ ավիաբազա վերադառնալիս Միջերկրական ծովում` Սիրիայի ափից 35 կմ հեռավորության վրա, ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ կապը խզվել էր։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, թե, քողարկվելով ռուսական ինքնաթիռով, իսրայելցի օդաչուներն այն Սիրիայի ՀՕՊ հարվածի տակ են դրել։ Իլ-20-ը խոցվել էր С-200 համալիրի հրթիռով։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 15 զինծառայողները զոհվել են։ Մոսկվան արդեն հայտարարել է, որ Իսրայելի նկատգմամբ կձեռնարկվեն համարժեք միջոցներ: