Արմինֆո. Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը պաշտոնից ազատվել է սեփականն դիմումի համաձայն: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը նախօրեին համապատասխան որոշում է ստորագրել:
Նշենք, որ Տիգրան Բարսեղյանը Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2013 թվականի օգոստոսի 8-ին` նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ: