Արմինֆո.ԲՀԿ-ից Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե իր ելույթից հետո, որի ընթացքում ինքը նշել է «Իմ քայլը՚ դաշինքի ցուցակում նախորդ վարչակազմի ներկայացուցիչների մերձավորների առկայության փաստը, իր դեմ սոցցանցերում ոտքի է ելել պետական ողջ ապարատը, ինչի առնչությամբ ինքը դիմել է եվրոպակա կառույցներին:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Զոհրաբյանը նշել է, որ սոցցանցերում իրեն սևացնելու գործում ներգրավված են հազարավոր ֆեյքեր, որոնք ԲՀԿ տրամադրության տակ են: Զոհրաբյանի ասելով, դրանք այնքան հիմարաբար են գործում, որ դրանց մասին տեղեկություններ հավաքելը ամենևին բարդ չէ: Նա հաղորդել է, որ իր դեմ սև փիարին ակտիվորեն մասնակցում են տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, առանձնապես ակտիվ են Սփյուռքի նախարարության աշխատակիցները: Նրա ասելով, այդ մասին անհրաժեշտ բոլոր նյութերն ուղարկվել են եվրոպական կառույցներ, մասնավորապես, Երևանում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին: «Նրանք մոռանում են, որ ես ոչ միայն Երևանի քաղաքապետի թեկնածու եմ, այլև եվրաինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, որը մեծ հեղինակություն է վայելում միջազգային կառույցներում: Ուզում եմ ընդգծել, որ այդ մարդիկ արջի ծառայություն են մատուցել Փաշինյանին՚, - հաղորդել է թեկնածուն, խոստանալով, որ այդ առնչությամբ հանդես կգան ամենահեղինակավոր եվրոպական կառույցները:
«Կարծում եմ, որ վարչապետը պետք է զսպի իր նախարարներին, որոնց աշխատակիցները, կիրառելով պետական ռեսուրսը, զբաղվում են սև փիարով՚, - հայտարարել է Զոհրաբյանը: Նա նաև հաղորդել է, որ այսօրվանից սկսում է հանդիպումների շարքը Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, որոնցից շատերը իրենք են հանդիպելու ցանկություն հայտնել: «Դեսպաններն իրենք են մտահոգված Հայաստանում խոսքի և խղճի ազատության նկատմամբ ահաբեկչությամբ: Մեկ բան հաստատ երաշխավորում եմ. ձեզ համար շատ թեժ է լինելու, հարգելիներս՚, - հավաստիացրել է պատգամավորը:
Նա նաև նշել է, որ Հայաստանում նախընտրական իրավիճակը շատ քաղաքական ուժերի ստիպել է մտածել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարության մասին: «Եթե նրանք կարծում են, որ կարող են մեզ ստիպել քվեարկել խորհրդարանը ցրելու օլգտին` հակառակ մեր կամքի, ապա, սխալվում են, չի ստացվի, պարոնայք, չի ստացվի՚, - հայտարարել է Զոհրաբյանը:
Նշենք, որ ընդդիմախոսների հասցեին վարչապետ Փաշինյանի կտրուկ հայտարարությունները հանգեցրել են քաղաքական դաշտի բևեռացման Երևանի ընտրությունների նախաշեմին: Այժմ դիտվում է ընտրությունների հիմնական մասնակիցների համախմբում ընդդեմ Փաշինյանի սատարած «Իմ քայլը՚ դաշինքի, ինչն, իր հերթին, հանգեցրել է խորհդրարանում Փաշինյանի նախաձեռնություններին հետագայում աջակցելու հարցի շահարկման, որտեղ նրա գլխավորած ուժն ընդամենը երեք մանդատ ունի: Նախօրեին «Լույս՚ դաշինքի առաջնորդներից մեկը` «Հանրապետություն՚ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, նույնպես, Փաշինյանին հիշեցրել է, որ նա վարչապետի պաշտոնում ընտրվել է նաև այն քաղաքական ուժերի շնորհիվ, որոնց այժմ անխնա քննադատում է քարոզարշավի շրջանակում: «Պարոն Փաշինյան, խորհրդարանում այդ ուժերի ձայները Ձեզ առաջիկայում էլ պետք կգան, սակայն արդեն փաստ չէ, որ դրանք վերստին կտրվեն ձեր նախաձեռնությունների օգտին, այդ թվում` խորհրդարանի ցրման հարցում՚, - հայտարարել է նա: Մինչդեռ, ընդամենը մեկ ամիս առաջ բոլոր խորհրդարանական ուժերը, բացի ՀՀԿ-ից, պաշտպանում էին խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ Հայաստանում արտահերթ դիտարկում է նախաձեռնում խոսքի և խղճի ազատության նորմերը ապահովելու առնչությամբ:
Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանի հետ հանդիպումից հետո հանրապետությունում տիրող մթնոլորտի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել ԵԺԿ ղեկավար Յոզեֆ Դոլը: