Արմինֆո. Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովի ընթացքում տարածվել է Եվրամիության նոր հայտարարությունը խոսքի և խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ:
Եվրոպական միության և դրա անդամ երկրների անունից այդ հայտարարությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:
Եվրոպական միությունը հատկապես ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի դրական դերն այս տարի տեղի ունեցած խաղաղ հավաքների մշտադիտարկման հարցում:
«Այն գերազանց օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է անկախ մշտադիտարկումը խթանել ժողովրդավարությունըե,- նշված է հայտարարությունում։
Հայտարարությամբ շեշտվել է խոսքի և խաղաղ հավաքների ազատության կարևորությունը, այդ հարցում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու քաղաքացիական հասարակության կարևոր դերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել այդ հարցերում Եվրամիության մտահոգություններին։