Արմինֆո. 2018 թվականի նոյեմբերին կկայանա Գրքի երևանյան երկրորդ փառատոնը: Փառատոնի ծրագրի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ: Մրցութային ուղղություններն են՝ արձակ, պոեզիա:
Հեղինակները մրցույթին պետք է ներկայացնեն կա՛մ երեք պատմվածք, կա՛մ ամբողջական վիպակ, կա՛մ ամբողջական վեպ, կա՛մ տասնհինգ բանաստեղծություն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել երկու մրցութային ուղղությամբ։ Մրցութային անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգև. 1-ին տեղերի համար՝ 600000-ական դրամ, 2-րդի համար՝ 500000-ական դրամ, 3-րդի համար՝ 400000-ական դրամ (առանց պահումների):
Հաղթողները կստանան մրցանակային ֆոնդի 60 տոկոսը, իսկ մնացյալ 40 տոկոսը հեղինակներին կփոխանցվի այն ժամանակ, երբ վերջինները գտնեն հրատարակիչ՝ հաղթած ստեղծագործությունը (վեպը, վիպակը, պատմվածաշարը, բանաստեղծությունները) ներառող գրքի լույսընծայման համար: Մրցանակային գումարի 40 տոկոսը ստանալու համար անհրաժեշտ կլինի 2018 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսը ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացնել հրատարակչության հետ կնքած պայմանագիրը՝ գրքի հրատարակության իրավունքի հանձնման վերաբերյալ:Գրքի երևանյան փառատոնին ներկայացվող ստեղծագործությունները պետք է լինեն նախկինում առանձին գրքով չհրատարակված: Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել գրողի կենսագրությունը (ներառյալ՝ կոնտակտային տվյալներ) և ստեղծագործությունը՝ նամակի «առարկաե (subject) տողում նշելով գրողի անունը և ազգանունը: Ստեղծագործությունները քննելու է մրցույթի մասնագիտական ժյուրին։ Հաղթողների և ժյուրիի անդամների անունները կհրապարակվեն փառատոնի փակման արարողությանը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 5-ն է։ Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 011-52-39-38 հեռախոսահամարով:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ