Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ ՄԽ-ին ղարաբաղյան հակամարտությունը ձգձգելու մեջ:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով CNN Turk-ը,
Ադրբեջան այցի ավարտին Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ միջնորդներն ընտրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձգձգման մարտավարություն: <Միջնորդները զգայունություն չեն ցուցաբերում: Այդ պատճառով հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգվում է 1992 թ-ից, այսինքն՝ արդեն 26 տարի: Միջնորդների գլխավոր առաքելությունը <օկուպացված հողերն իրական տերերին> վերադարձն ապահովելն է>,- ընդգծել է Էրդողանը: