Արմինֆո. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 17-ի որոշմամբ ազատ են արձակվել նախկինում վնասազերծված զինված խմբավորման վեց անդամները`Խաչիկ Ավետիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արա Պողոսյանը և Վահագն Սանազարյանը:
Նրանցից չորսն ազատ են արձակվել պատգամավորներ Արարատ Զուրաբյանի, Նապոլեոն Ազիզյանի, Հովիկ Աղազարյանի և Լենա Նազարյանի անձնական երաշխավորությամբ: Իսկ Արա Պողոսյանի և Վազինակ Ստեփանյան նկատմամբ խափանման միջոց է ընդունվել երկրից չբացակայելը` փաստաբանների խնդրանքով: Գևորգ Սարգսյանը և գործով հիմնական մեղադրյալը`Արթուր Վարդանյանը շարունակում են մնալ կալանքի տակ:
Ավելի վաղ ազատ է արձակվել Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Դատարանը նրա խափանման միջոցը փոխել էր, հաշվի առնելով «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի երաշխավորությունները: