Արմինֆո. <Իմ քայլը> դաշինքի և <Բարգավաճ Հայաստան> կուսակցության միջև առճակատումը հասել է գագաթնակետին: Փոխադարձ մեղադրանքներն անթաքույց վիրավորանքների փուլ են անցել:
<Այսպես՝ այսօր պատասխանելով <Ելք> դաշինքի խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի քննադատությանը ԲՀԿ-ից Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հասցեին, թե վերջինս 2008 թվականի մարտին արտակարգ դրություն հայտարարելու օգտին քվեարկած պատգամավորներից մեկն էր՝ <Ծառուկյան> դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանե կուսակցության պատգամավորների մեծ մասը 2008 թվականի մարտին արտակարգ դրության մասին քվեարկությանը չի մասնակցել, իսկ մյուսները «դեմե են քվեարկել: Այնուամենայնիվ, ինչպես նշել է նա, <այդ օրերին երկրում իրավիճակն այնպիսին էր, որ եթե արտակարգ դրություն չհայտարարվեր, զոհերի թիվը կավելանար>: Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է նաև <Իմ քայլը> դաշինքի համամասնական ցուցակում Միքայել Մինասյանի սանիկին ներառելուն: Նրա խոսքով, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկ Վիկտոր Մնացականյանը այս ցուցակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Իզաբելլա Աբգարյանը, ով հայտնվել է նույն ցուցակում, նրա խոսքով, նախկինում աշխատել է նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ում, իսկ բլոգեր Հակոբ Լազարյանը, ով Զորի Բալայանի զարմիկն է, եղել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականը: <Ամբողջական ցուցակն առայժմ չենք հրապարակում>,- սպառնացել է Էնֆիաջյանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն իր հերթին նշել է, որ <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունը սև PR չի սկսել: Նրա հավաստմամբ, ահազանգեր կան այն մասին, որ քաղաքացիներին խորհուրդ են տալիս չքվեարկել <Բարգավաճ Հայաստանի> և քաղաքապետի վերջինիս թեկնածու Նաիրա Զոհրաբյանի օգտին: Ապացույցները նա խոստացել է ներկայացնել, այդ թվում, եվրոպական կառույցներին, քանի որ <այն ինչ տեղի է ունենում, դուրս է տրամաբանության սահմաններից>: Հիշեցնենք, որ ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ <Ելք> դաշինքի խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հաստատել էր, որ <Իմ քայլը> դաշինքի ցուցակում ներառված է Միքայել Մինասյանի սանիկը՝ միաժամանակ քննադատելով ԲՀԿ-ից Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին՝ հայտարարելով, որ նա այն պատգամավորներից մեկն է եղել, որը 2008 թվականի մարտին կողմ է քվեարկել արտակարգ դրությանը։ <Եվ դրանից հետո նրանք դեռ մեղադրում են մեզ Հանրապետական կուսակցության հետ համագործակցելու մեջ>,- նշել է նա: <Իմ քայլը> դաշինքից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն, ընդհակառակը, լրագրողների հետ զրույցում հերքել է, որ ցուցակում ներառված են մարդիկ ովքեր ինչ-որ առնչություն ունեն Սարգսյանի և Մինասյանի հետ: