Արմինֆո. Պաշտոնական Բաքուն բավական նյարդային է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը, ով կոչ էր արել Իլհամ Ալիևին հետևել իր օրինակին և առաջնագիծ ուղարկել իր որդուն. <Ադրբեջանի ժողովուրդը հասկանում է, որ երբ Իլհամ Ալիևը այդքան հեշտությամբ սրում է սահմանին և շփման գծում իրավիճակը, նա գիտեր, որ զոհվելու են ուրիշների որդիները, իր որդուն ոչինչ չի սպառնում>:
<Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի վարչապետը հանդես է գալիս Ադրբեջանի ներքին հարցերի վերաբերյալ անտեղի և անհեթեթ հայտարարություններով>,- Trend-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Գասիմովը. <Փաշինյանը պարբերաբար քիթը խոթում է Ադրբեջանի ներքին գործերի մեջ: Ուզում ենք նշել, որ եթե Ադրբեջանը սկսի խառնվել Հայաստանի ներքին գործերի մեջ, Փաշինյանը իշխանությունը երկար չի շարունակվի>:
Գասիմովն ավելի հեռու է գնացել՝ հայտարարելով, որ <դրա ապացույցը Սարգսյանի բռնապետական ռեժիմի անկումն է: Պարզապես ներկայիս պայմաններում Փաշինյանի ռեժիմի անկումը ձեռնտու չէ Ադրբեջանին: Որքան երկար շարունակվի Հայաստանում Փաշինյանի դիկտատուրան, այնքան ավելի շատ խնդիրներ կունենա այդ երկիրը>:
<Ադրբեջանի ամենամարտունակ զորամասերից մեկում ծառայություն անցնող Հեյդար Ալիևի ֆիզիկական որակների առնչությամբ գովեստի խոսքերից և օտարերկրա պետությունների առաջնորդներին <Փաշինյանի հաճոյանալը> քննադատելուց հետո Գասիմովն ասում է. < եթե Փաշինյանը ուզում է մնալ իր զբաղեցրած պաշտոնում, ապա նրան խորհուրդ ենք տալիս իր քիթը չխոթել Ադրբեջանի ներքին գործերի մեջ>: