Արմինֆո. Իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին այսօրվա դրությամբ կայուն է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա ասելով, նախօրեին հակառակորդը կրակ էր բացել հայկական կողմի ուղղությամբ, սակայն ոչ այնքան ինտենսիվ` ինչպես նախորդ օրերին, և ճնշվել է Հայաստանի ԶՈՒ պատասխան կրակով: Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 15-ի գիշերը հակառակորդը կրակ էր բացել Տավուշի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Հովհաննիսյանի հավաստմամբ, ադրբեջանական կողմը կրակել է, հիմնականում, խոշոր տրամաչափի հրաձգային զենքերով, սակայն, Հայաստանի ԶՈՒ գրագետ և համաձայնեցված գործողությունների շնորհիվ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հավելենք, որ սեպտեմբերի 15-ին գնդակոծության տակ էր հայտնվել նաև Կոթի սահմանամերձ գյուղը, ինչի հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվորում էր ստացել գյուղի 60-ամյա բնակիչ Սուրեն Սեփխանյանը: Նա հայտարարել է, որ իրեն լավ է զգում, և ոսկորն անվնաս է։
Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակկում Հայաստանի ՊՆ-ում ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ ՀՀ ԶՈՒ կատարում են իրենց առաջադրված խնդիրները: «Դրա անհրաժեշտությունը չկա: Մեր զինված ուժերը կատարում են իրենց առաջադրված խնիրները՚, - ընդգծել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական բանակը ինտենսիվ գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: