Արմինֆո. Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով Հայաստան են ժամանել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդում է զետեղվել Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուքի՚ պաշտոնական էջում:
Այցի շրջանակում օտարերկրյա դիվանագետները կդիտեն մի քանի տասնյակ տեսարժան վայրեր, կհանդիպեն երկրի բարձրագույն ղեկավարության հետ: