Արմինֆո. Հոլիվուդյան հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամը սեպտեմբերի 15-16-ին կժամանի Հայաստան` մասնակցելու Երևանում առաջին անգամ անցկացվող Comedy Club փառատոնի նկարահանումներին։
«Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրն իմ լավ բարեկամն ու սիրած երգիչն է դեռ մանկուց: Ուստի կրկնակի հաճելի է, որ ես ոչ միայն կդառնամ Ռուսաստանում ամենասիրված կատակերգական շոուներից մեկի հյուրը, այլ նաև կկարողանամ զգալ այդ հիանալի երկրի ոգին»,- Հայաստանի մասին ասել է Վան Դամը:
Ինչպես նշվում է փառատոնի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում, Comedy Club-ի նկարահանումները Երևանում կիրականացվեն «Տաշիր» ընկերության հովանավորությամբ։ Այդ օրերին Երևանի փողոցներում հնարավոր կլինի հանդիպել նաև այլ աստղերի, ինչպիսիք են Օլգա Բուզովան, Ելենա Լետուչայան, Արարատ Քեշյանը, Նատալյա Եփրիկյանը, DJ Smash-ը, դիզայներ Վահան Խաչատրյանը, ռեստորատոր Գայանե Բրեիովան։