Արմինֆո. Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքել է իր նախկին ծառայակից Վարդան Ղուկասյանի («Դոգ՚) այն հայտարարությունը, որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ Ռազմական ոստիկանության ղեկավար Վլադիմիր Գասպարյանը ենթականերին հրամայել է կրակել ցուցարարների ոտքերին:
«Շուրջ 30 տարի ես աշխատել եմ Ոստիկանությունում` տարբեր պաշտոններում, սակայն այդ 30 տարվա ընթացքում երբեք որևէ մեկից նման հրաման չեմ ստացել: Ավելին, ես չեմ լսել, որ իմ ծառայակիցներից որևէ մեկը նման հրաման ստացած լինի: Եթե իրոք նման մեղադրանք է հնչեցվել, այն պարզաբանումների կարիք ունի՚, - հյատարարել է Օսիպյանը լրագրողներին: