Արմինֆո. Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է Մոսկվան այսօր ասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ հաշվի առնելով վերջին շաբաթներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց հնարավոր ազդեցությունը բանակցությունների վրա՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. <Մենք, իհարկե, վերլուծում ենք այն ամենն, ինչ ասվում է ղարաբաղյան հակամարտության թեմայով և հետևում է բոլոր այն հայտարարություններին, որոնք արվում են համապատասխան երկրներում: Ուզում եմ հիշեցնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ելնում ենք այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կշարունակի միջնորդական աջակցություն ցուցաբերել, որն անհրաժեշտ են փոխզիջման հասնելու համար: Առաջընթացի համար համապատասխան մթնոլորտ, անշուշտ, պետք է ստեղծեն կողմերը>,-ասել է նա։