Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, «Սկոլկովոե հիմնադրամի խորհրդի համանախագահ, շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին:
Արկադի Դվորկովիչը գոհունակությամբ է խոսել Հայաստանում շախմատի զարգացման մասին եւ նշել, որ տպավորված է հանրակրթության համակարգում շախմատի դասավանդման, շախմատի ուսուցիչների պատրաստման, ընդհանուր առմամբ, շախմատի տարածման մակարդակով։
Նախագահ Արմեն Սարգսյանն ու Արկադի Դվորկովիչը, ովքեր վաղեմի բարեկամներ են, մտքեր են փոխանակել «Սկոլկովոե միջազգային գիտակրթական կենտրոնի գործունեության, գիտության ու տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հնարավորությունների շուրջ: