Արմինֆո.Սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստում «Ծառուկյան դաշինք՚ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ:
Նա իր ելույթում երախտագիտություն է հայտնել խմբակցությանը իր նկատմամբ վստահության համար, ընդգծելով կրթության ոլորտի զարգացման կարևորությունը, որը պետք է համապատասխանի 21-րդ դարի պահանջներին: Պատգամավորը նաև երախտագիտություն է հայտնել իր թեկնածությանը «դեմ՚ քվեարկած 10 պատգամավորներին, ինչը, Ուրիխանյանի կարծիքով, ևս մեկ վկայություն է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում առկա խնդիրների: «Պատրաստ եմ ծառայել խորհրդարանին և ժողովրդին՚, - հայտարարել է Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նույն դաշինքից Վարդան Բոստանջյանը վայր է դրել մանդատը: