Արմինֆո.Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում հաստատել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում:
Ավելի վաղ ներկայացնելով թեկնածուին` Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է, որ Երվանդ Խունդկարյանն անցել է դատավորի պաշտնում աշխատանքի բոլոր փուլերը: Նա 2001 թվականից ի վեր աշխատում է դատական համակարգում և կուտակել է վիթխարի փորձ և որակավորում:
Ե.Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահն է: Աշխատել է Գերագույն և Վճռաբեկ դատարաններում, եղել է Տնտեսական դատարանի դատավոր, Վերաքննիչ դատարանի դատավոր: Ունի վաստակավոր իրավաբանի կոչում:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը հրաժարական էր տվել: