Արմինֆո. Մեզ համար կարևոր է մեկ ձայն, ձեզանից յուրաքանչյուրի ձայնը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում «Իմ քայլը՚ դաշինքի հանրահավաքում:
Վարչապետը հավաստիացրել է, որ Հայաստանում այլևս բռնապետներ չկա և չեն լինի, քանի որ հայ ժողովուրդը արդեն տապալել է բռնապետին և էլի կտապալի, եթե դրա անհրաժեշտություն լինի: «Դուք ամենագլխավորն եք մեր պետությունում, դուք եք առաջնորդը, ուստի ձեզ բոլորիդ կոչ եմ անում սեպտմբերի 23-ին գալ ընտրության և քվեարկել ձեր թեկնածուի օգտին: Որոշողը դուք եք՚, - ընդգծել է Փաշինյանը: Նա հավաստիացրել է, որ պատահական չի պաշտպանել Հայկ Մարությանի թենածությունը Երևանի քաաղքապետի պաշտոնի համար: Նրա ասելով, Հայկ Մարությանը այն մարդն է, որ ինքն է իրեն ստեղծել զրոյից` տևական և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: «Նոր Հայաստանում պետք է շատ բարձր գնահատվի մարդու աշխատանքը, տաղանդը: Առաջադրելով Հայկ Մարությանի թեկնածությունը` ես ցանկանում եմ ասել, որ ձեզանից յուրաքանչյուրն իր բնագավառում կարող է անել նույնը՚, - ընդգծել է վարչապետը: