Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի չորրորդ շաբաթվա ընթացքում` Նյու Յորքում: Ինչպես հաղորդում է «Թրենդը՚, սեպտեմբերի 12-ին Բաքվում այդ մասին լրագրողներին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:
Հավելենք, որ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կկայանա ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նիստ, որին կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: