Արմինֆո. ԵԱՀԿ պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված Մինսկի խմբի գործունեությունը:
Ինչպես հաղորդում է «Թրենդը՚, այդ մասին Բաքվում լրագրողներին հաղորդել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Նրա ասելով, միջնորդները ջանք են գործադրում հակամարտությնա կարգավորման համար: «Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն` առաջընթացի հասնելու համար՚, - ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար:
Գրեմինգերը հավելել է, որ իր Բաքու այցի նպատակն Ադրբեջանի և ԵԱՀԿ միջև կապերի հետագա զարգացման ներուժի ուսումնասիրումն է: «Ադրբեջանը ԵԱՀԿ ակտիվ անդամ է, նա կարևոր ավանդ է ներդնում կառույցի գործունեությունում, այդ թվում` երկխոսության հաստատման գործում, քաղաքկան և ռազմական հարցերում: Մենք բարձր ենք գնահատում դա և կարծում ենք, որ առկա է համագործակցության հետագա զարգացման ներուժ ՚, - ամփոփել է Գրեմինգերը: